Տնտեսական

Հարկային հաշիվների էլեկտրոնային համակարգը 12 ժամով կանջատվի

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ի ժամը 00.00-ից մինչև մարտի 29-ի ժամը 12.00-ը կդադարեցվի «Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման» և «File-online» էլեկտրոնային համակարգերի աշխատանքը:

Ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ հիշյալ աշխատանքներն իրականացվում են առավել որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով և հայցում հարկ վճարողների ներողամտությունը:

Back to top button