Հասարակություն

Նաիրիտցիների հետ այսօր հանդիպել են ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները

lusinevasilyan
ԱԺ թե ընդդիմադիր, թե իշխանական խմբակցությունների ներկայացուցիչներն այսօր հանդիպել են խորհրդարանի  շենքի մոտ հավաքաված նաիրիտցիների հետ: Նրանց պահանջը նույնն է. պարապուրդի մատնված գործարանի աշխատակիցներն արդեն տևական ժամանակ պահանջում են իրենց չվճարված աշխատավարձերը:  Պատգամավորների հետ հանդիպելով՝  նաիրիտցիները փորձել են պարզել, թե ինչպես կարող է իրենց պահանջների լուծմանը օգնել խորհրդարանում ստեղծված հանձնաժողովը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, հիշեցնենք, ենթահանձնաժողով է ստեղծվել, որը պետք է ուսումնասիրի «Նաիրիտում» ստեղծված իրավիճակն ու գործարանի  վերագործարկման հնարավորությունները:

Նաիրիտցիների  բողոքն ու հարցերը լսել է նաև հանձանժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

Որոշվել է, որ վաղը նաիրիտցիներն իրենց հուզող հարցերը գրավոր կներկայացնեն ենթահանձնաժողով, իսկ հաջորդ  շաբաթ քննարկում կկազմակերպվի՝ հանձնաժողովի անդամների, նաիրիտցիների և կառավարության ներկայացուցիչների համատեղ մասնակցությամբ:

Կարդացեք նաև

Back to top button