

Հայաստանը հարուստ է ջրային պաշարներով, սակայն, ըստ բնապահպանների, այն չի օգտագործվում խնայողաբար: Իսկ այն, որ հայաստանյան գետերի ու լճերի ջրերն աղտոտված են, գաղտնիք չէ։ Աղտոտելուն նպաստում է մարդկային գործունեությունը, հանքարդյունաբերությունը, այլ գործոններ: Մաքուր ջուր ունենալու համար բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում բնապահպանների կողմից: Այս անգամ լուսանկարների ցուցահանդես է՝ նվիրված ջրի կարևորությանն ու այն մաքուր պահելու խնդրին:
Լուսանկարներում երեք հանրապետությունների ՝Հայաստանի, Վրաստանի ու Թբիլիսիի գետերն են, լճերն ու առվակները: 2009 թվականից ուսանկարիչ- բնապահպան Գալուստ Նանյանի բնությանը նվիրված լուսանկրաների շարքը ցուցադրվել է Ստեփանակերտում ու Թբիլիսիում: Նախատեսվել է այն ներկայացնել նաև Թուրքիայում, սակայն չի կայացել թուրքական կողմի պատճառով: Տեղ չեն հատկացրել նկարների ցուցադրության համար, ասում է լուսանկարների հեղինակ Գալուստ Նանյանը։
Սակայն այսօր ՄԱԿ-ի գրասենյակում ցուցադրված էր լուսանկարների այն շարքը, որը երբևէ չի ներկայացվել հայ հասարակությանը։ Լուսանկարչի օբյեկտիվի թիրախում են հայտնվել և՛ մաքուր, և աղտոտված ջրերը: Ըստ Գալուստի՝ ջուրը նաև ռազմավարական գործոն է, որի միջոցով կարելի է լուծել մինչև իսկ քաղաքական հարցեր: Հայաստանը ջրառատ երկիր էսակայն ջրի 70 տոկոսից ավելին չի ամբարվում, այլ հոսում է հարևան երկրներ:
Բնապահպան Սիլվա Ադամյանն էլ նկատում է, որ թեեւ ջրային պաշարներով հարուստ երկիր ենք, սակայն մեր ռեսուրսները չենք օգտագործվում խնայողաբար: Անհրաժեշտ է բնապահպանական կրթական միջավայր ստեղծել նախադպրոցական և դպրոցական կրթօջախներում: Իսկ ջրին սպառնացող վտանգներից փրկելու համար կազմակերպված այսօրվա ցուցահանդեսը Սիլվա Ադամյանը համարում է եւս մեկ տիրող իրավիճակից ելք գտնելու փրկության ճիչ։
Ցուցահադեսն այս տարի կներկայացվի նաև Փարիզում:




