
Ուկրաինայի նախկին նախագահի որդու՝ Վիկտոր Յանուկովիչ-կրտսերի մարմինը հատուկ չվերթով ուղարկվել է Ղրիմ, գրում է gazeta-ն:
ԶԼՄ-ների տեղեկություններով, որոնց վկայակոչում է gazeta.ru-ն, «առավելագույն ճշգրտությամբ» հաստատվել է, որ Բայկալում մարտի 20-ին մահացած Վիկտոր Դավիդովը Վիկտոր Յանուկովիչ-կրտսերն է:
Հաղորդվում է, որ կիրակի երեկոյան մարմնի հետևից Իրկուտսկ է ժամանել «Центр-Юг» ավիաընկերության հատուկ չվերթը, որն ավելի վաղ գրանցված չի եղել ժամացուցակում: Այն այնուհետև ուղևորվել է Սիմֆերոպոլ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Վիկտորը մասնակցել է Բայկալ լճի վրա սպորտային միջոցառումներին: Volkswagen միկրոավտոբուսը, որի մեջ իրենից բացի եղել է ևս հինգ մարդ, անցել է սառույցի տակ:
«Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կրտսեր որդին իսկապես ողբերգական կերպով մահացել է՝ ընկնելով սառույցի տակ»,- Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն, հաղորդում է interfax-ը:




