Հասարակություն

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին՝ Նավրոզի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը Նավրոզի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ,  Հանրապետության նախագահը համայնքի ներկայացուցիչներին մաղթել է ընտանեկան երջանկություն և ամենայն բարիք՝ ցանկանալով, որ Նավրոզը՝ գարնանային վերազարթոնքը, Հայաստանի քրդերի համար լինի ուրախության և ձեռքբերումների տարվա խորհրդանիշ, բոլոր մեծ ու փոքր փորձությունները մնան անցյալում, և բոլոր բարի ձեռնարկներում քրդական համայնքին ուղեկցեն հաջողությունները:

Կարդացեք նաև

Back to top button