Տնտեսական

«ԵրեւանՋուր». Ջրի թանկացման դեպքում ընտանիքի միջին ծախսը կավելանա 25 դրամով

hasmikdilanyan

Փետրվարի 28-ին  «Երևան ջուր» ընկերությունը ջրի սակագնի բաձրացման հայտով   դիմել է  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին,որն էլ իր հաշվարկները կկատարի ու վերջնական որոշմում կընդունի  90 օրվա ընթացքում։ Ընկերության ներկայացուցիչներն ասում են, որ հայտը բավարարելու դեպքում  յուրաքանչյուր ընտանիքի բյուջեի ծախսը միջինը կավելանա  ընդամենը 25 դրամով:    

Փոխարժեքի տատանումները, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն ու գնաճը  հիմք են դարձել, որ այս տարվա փետրվարի 28-ին  «ԵրևանՋուր» ընկերությունը ջրի սակագնի բաձրացման հայտով   դիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Հանձանժողովն իր  հաշվարկները կկատարի ու վերջնական որոշմում կընդունի  90 օրվա ընթացքում:

«ԵրևանՋուր» ընկերությունում սակագնի բարձրացման հայտում արձանագրված գումարթ մեծ չեն համարում: Ընկերության  «Արևելք»  շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանը, օրինակ, նշում է, որ իր հինգ հոգանոց ընտանիքում կոմունալ վճարումների մեջ ամենաքիչը  օգտագործած ջրի համար են վճարում՝  յուրաքանչյուր ամիս երկու հազար դրամ: Սա իր որդու բջջային հեռախոսի համար ամեն ամիս մուծվող գումարից երկու անգամ քիչ է

«ԵրևանՋուր» ընկերության ներկայացուցիչները խոստովանում են՝ յուրաքանչյուր ընտանիքի համար առաջարկվող ամսական 25 դրամ հավելյալ  գումարն ըստ էության իրենց ոչինչ չի տալու: Եթե փոխարժեքը  մնար նույնը, ինչ 2005 թ էր, ապա Երևանում ջրի համար կվճարեինք  90 դրամ:  Աշխատակիցները  նաև չեն զլանում մի քանի անգամ հիշեցնել, որ վերջին տարիներին ընկերությունը  երևանցինիներին մատուցող ջրի գինն իջեցրել է:

Առաջիկայում «ԵրևանՋուր» ընկերությունը նոր ծրագրերի իրականացման համար Վերակառուցման ու զարգացման եվրոպական ու Եվրոպական ներդրումային բանկերից կստանա  7-ական մլն ԱՄՆ դոլար, եվս  7 մլն դոլար  էլ դրամաշնորհ կտրամադրի  Եվրամիությունը: Ընդհանուր առմամբ՝ վարկային միջոցները կկազմեն  21 մլն դոլար:

Լրագրողներն առաջարկեցին վարկային միջոցներն օգտագործել ու ջրի սակագինն անփոփոխ թողնել:  «ԵրևանՋուր» ընկերության հանրային կապերի ծառայության ղեկավար Մուրադ Սարգսյանը նշեց, որ վարը տրվեում է ոչ թե սակագինը պահպանլու, այլ ջրի կորուստները նվազեցնելու նպատակով։

Սակագնի վրա վարկի գումարները կազդեն, բայց՝  մի քանի տարի անց:  Ընկերությունը վերջին տարիներին հինգ անգամ  նվազեցրել է էլեկտրաէնեգիայի սպառումը, 55 տոկոսվ սկսել է ջրաղբյուրներից քիչ ջուր վերցնել, 8,7 տոկոսով սկսել է ավել ջուր վաճառել։ Հենց այս տնտեսումներով են ներդրումներ կատարում, ու, ինչպես իրենք են ասում, միակն են, որ նվազագույն գին են ապահովում:

Ապրիլի մեկից արդեն ընկերությունը նպատակ ունի ապահովել 17-ժամյա ջրամատակարում: Նախատեսվածն իրականացնելու համար ցերեկային ժամերին ջրամատակարարման հետ կապված խնդիրներ ունեալու դեպքում առաջարկում են ահազանգել: Նշենք նաև,որ 2016թ  մայիսի 31-ին ավարտվում է «Վիոլա» ֆրանսիական ընկերության կողմից «ԵրևանՋուր» ընկերության վարձակալության պայմանագրի  ժամկետը:

Back to top button