Ցեղասպանություն 100

Մեկնարկել է «Արարատի ստորոտին» 5-րդ միջազգային մեդիա ֆորումը

ՀՀ կառավարության ընդունելությունների տանը մեկնարկել է «Արարատի ստորոտին» 5-րդ միջազգային մեդիա ֆորումը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Խորհրդաժողովն անցնում է «Հիշում ու պահանջում եմ» խորագիրի ներքո: Միջազգային մեդիա ֆորումը մեկ հարկի տակ է հավաքել տարբեր երկրների միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների, գիտնականների, հասարակական եւ քաղաքական գործիչների: Խորհրդաժողովը քննարկման հարթակ կհանդիսանա՝ Հայոց Ցեղասպանության պատմության, ճանաչման, պետությունների պատասխանատվության ու ապագա ոճիրների կանխարգելման, Ցեղասպանութեան եղելութեան հերքման, մշակութային արժեքների ոչնչացման, եւ այլ հիմնախնդիրների համար:

 

Back to top button