
Մարտի 1-ին 16-րդ տուրի հանդիպումներով վերսկսվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը։ «Միկան» սեփական հարկի տակ ոչ ոքի խաղաց «Ալաշկերտի» հետ։
«Ալաշկերտից» գոլի հեղինակ դարձավ Նորայր Գյոզալյանը, իսկ «Միկայից» պատասխան գնդակը խփեց Վարդգես Սաթումյանը:
Հետաքրքիր պայքար ստացվեց «Ուլիս»- «Բանանց» խաղում: Արդեն 2-րդ րոպեին Հայաստանի չեմպիոնի առաջատար Նորայր Գյոզալյանը բացեց հաշիվը։ Սակայն «Ուլիսը» չնկճվեց, պայքարեց մինչև վերջ՝ նախքան ընդմիջման գնալը կարողացավ հավասարեցնել հաշիվը:
Ընդմիջումից անմիջապես հետո Հովհաննես Գոհարյանն արդեն առաջ մղեց «Ուլիսին»։ Հայաստանի առաջնության առաջատրը պահպանեց հաղթական հաշիվը և ընթացիկ առաջնությունում տոնեց իր 12-րդ հաղթանակը:
Այս տուրում հաղթանակ տոնեց նաև Գյումրիի «Շիրակը», որը հյուրնկալվելիս 4 :2 հաշվով հաղթց «Արարատին»։
16-րդ տուրում չկայացավ միայն «Փյունիկ»- «Գանձասար» հանդիպումը, որը «Գանձասարի» ղեկավարության խնդրանքով հետաձգվել է։





