Հասարակություն

Տեղի է ունեցել դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի գործով վերաքննիչ դատարանի նիստը

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Այսօր Ստեփանակերտում տեղի է ունեցել Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի  գործով վերաքննիչ դատարանի նիստը: Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։ Ադրբեջանցիները  անցած տարվա հուլիսին հատել էին ԼՂՀ սահմանը: Խմբի երրոդ անդամը Հասան Հասանովը սպանվել էր ձերբակալության ժամանակ:Մինչ այդ խումբը հասցրել էր սպանել երկու և վիրավորել մեկ մարդու:

ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Դիլհամ Ասկերովը դատապարտել է ցմահ, իսկ  Շահբազ Գուլիեւը էլ 22 տարվա ազատազրկման: Վերաքնննիչ դատարանում  ադրբեջանի քաղքացիները փորձել են հերքել իրենց` դվերսիոն-հետախուզական խմբի անդամ լինելը և ԼՂՀ տարածքում կատարված բոլոր ծանր հանցագործությունները` լրտեսությունից մինչև սպանություն, վերագրել են զոհված Հասանովին:Նրանց այս դիրքորոշումը, բնականաբար, չի ընդունվել պետական մեղադրողի կողմից:

Վերաքննիչ դատարանը գործի քննությունը կշարունակի մարտի 10-ին:

Կարդացեք նաև

Back to top button