Քաղաքական

Կառավարման ճգնաժամի մասին նախագիծը մերժվեց

lenabadeyan
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի եւ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Կառավարման ճգնաժամի» մասին Աժ հայտարարության տեքստի քվեարկությունից առաջ Լեւոն Զուրաբյանն արտահերթ 20 րոպե ընդմիջում վերցրեց: Դահլիճ վերադառնալուն պես հարցը դրվեց քվեարկության, բայց հայտարարության տեքստը չընդունվեց 65 դեմ, 16 կողմ  եւ 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Լեւոն Զուրաբյանն ասաց, որ դեմ քվեարկողները չեն ըմբռնում ստեղծված իրավիճակը:Սակայն նա այդպես էլ չկարողացավ այս առիթով իր հայտարարությունն անել մինչեւ վերջ: Զուրաբյանին ընդհատեց ԱԺ նախագահը և հայտարարեց  մյուս քվեարկության մասին:

Կարդացեք նաև

Back to top button