Տնտեսական

Հանրապետության նախագահն այցելել է «Մավաս գրուպ»

alisagevorgyan
Հանրապետության նախագահն այսօր աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր: Այցի շրջանակներում նա այցելել է մարզի Ձորաղբյուր համայնքում գտնվող  «Մավաս գրուպ» ընկերության ջերմոցային տնտեսություն, ծանոթացել ընկերության կողմից իրականացած ներդրումային ծրագրերին, ստեղծված պայմաններին ու  արտադրական հզորություններին: Շրջայցի ընթացքում  նախագահին ուղեկցել են  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը, այլ պաշտոնյաներ:

 

 

2005 թվականաին հիմնադրված  «Մավաս գրուպ» ընկերոթյունը 2011-ից Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում զբաղվում ջերմային տնտեսությամբ: Մինչև 2014 թվականը  ընկերությունը կառուցել ու շահագործման է հանձնել  11 հազար քմ ընդհանուր մակերեսով  5 ջերմատներ, որոնցում արտադրվում է  հիմնականում վարունգ և լոլիկ: Արտադրության ծավալներն ավելացնելու նպատակով  2014-ի վերջին ընկերությունը սկսեց  ևս 10 հեկտար մակերեսով ջերմատան կառուցման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը  կազմում է շուրջ  յոթ միլիարդ դրամ: «Մավաս գրուպ» ընկերության տնօրեն Արմենակ Մկրտչյանի տեղեկացմամբ՝ նոր ջերմատունը շահագործման կհանձնվի 2015-ի հոկտեմբերին:

Արտադրության բոլոր փուլերը՝  ջեռուցում, բույսերի աճեցում, պարարտացում,  հնարավոր հիվանդությունների կանխարգելում և այլն, կատարվում են ավտոմատացված համակարգերի միջոցով, որոնք  վերասկվում են  արտերկրի բարձրակագ  մասնագետների կողմից: Կանխատեսվող բերթքատվությունը  2014-15  արտադրական ցիկլում  կազմում է 50 կիլոգրամ մեկ քառակուսի մետրի  հաշվարկով: Ընկերության արտադրանքը մինչ օրս իրացվել է հիմնականում ներքին շուկայում, սակայն 2015-ի մարտից շեշտը կդրվի մասնավորապես արտահանման վրա, որի հիմնական թիրախը Ռուսաստանն է. «Հիմնականում արտահանվում է Ռուսաստան: Չի բացառվում, որ օգնենք փոքր տնտեսություններին արտահանման հարցում»:

Այժմ բանակցություններ են վարվում  ԵՏՄ անդամ երկրների  խոշոր գնորդների հետ, արդեն կնքվել են մի քանի պայմանագրեր, որոնց հիման վրա տարեկան պահանջարկը կազմում է 5000 տոննա: Ըստ «Մավաս գրուպ» ընկերության տնօրենի անդամակցությունը ԵՏՄ-ին նպաստավոր պայմաններ է ստեղծել ջերմոցային տնտեսությամբ զբաղվող հայ գործարարների համար.

«ԵՏՄ-ին անդմակցությունը մեզ համար նպաստավոր պայամներ է ստեղծել»:

«Մավաս գրուպ» ընկերությունում աշխատում է 80-130 մարդ, ամսական միջին աշխատավարձը 100 հազար դրամ է: Վերոնշյալ ծրագրերի իրականացման  դեպքում  ընկերությունը կունենա  առնվազն  400 աշխատակից:

Back to top button