Միջազգային

Մոսկվայում ծննդաբերել է 62- ամյա կինը

Մոսկվայում այսօր շնորհավորանքներ է ընդունում 62-ամյա կինը, որին վստահորեն կարելի է երիտասարդ  մայր անվանել: Գալինա Շուբինայի դուստրը՝ Կլեոպատրան, լույս աշխարհ է եկել երկու օր առաջ, նա լիովին առողջ է:

62- տարեկանում արտամարմնային բեղմնավորմամբ մայրանալու վտանգավոր քայլին, չնայած բժիշկների նախազգուշացումներին, նորաթուխ մայրիկը գնացել է ընտանեկան դժբախտության պատճառով. 10 տարի առաջ Գալինան կորցրել էր որդուն:

Ռուսաստանի համար այս ծնունդը նոր ռեկորդ է, դե իսկ համաշխարհային ռեկորդը 2008 թվականից պատկանում է Հնդկաստանի բնակչուհի Ռաջո Դեվիին. նա մայրացել էր 70 տարեկանում:

Կարդացեք նաև

Back to top button