Վերլուծական

Արձանագրությունների հետկանչին այլընտրանք չկար

karenghazaryanhasmikdilanyan

Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ՀՀ Նախագահին այլ բան չէր մնում անել, քան Ազգային ժողովից հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելը,  քանի որ Թուրքիան որևէ քայլ չարեց դրանք վավերացնելու համար: Այս կարծիքն են այսօր հիմնականում արտահայտել փորձագետները՝ անդրադառնալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելու քայլին:

«Ամենասկզբից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու ԼՂ խնդրի լուծումը  փորձ արվեց մտցնել մեկ միասնական պլանի մեջ, մեկ միասնական ծրագրով լուծել։ Սա ամենամեծ վտանգն է, որը կարող է սպառնալ մեր արտաքին հարաբերությունների դաշտում»,- ասում է վերլուծաբան Վարդան Խաչատրյանը։

«Հանրապետական» խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանը, այն համոզմունքն ունի, որ հայ-թուրքական գործընթացն իր դրական դերը կատարել է եւ շարունակելու է կատարել՝ անկախ այն հանգամանքից՝  կվավերացվե՞ն դրանք, թե՞ ոչ: «Թուրքիան այս ընթացքում որևէ քայլ չարեց հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու ուղղությամբ, հետևաբար, տրամաբանական էր, որ նախագահը պետք է այդ արձանագրությունները հետ կանչեր Ազգային ժողովից»: Թեեւ՝ դա չի նշանակում, որ որեւէ պահի՝ ապագայում, նման գործընթաց նախաձեռնել չի լինի, նշել է պատգամավորը:

Back to top button