

Ի հակադրություն բռնությունների ավելացման մասին դիտարկումների՝ վիճակագրությունն այլ բան է փաստում. տարիների կտրվածքով սպանությունների, ծեծերի դեպքերը նվազել են: Այս վիճակագրությունն այսօր հիշեցրել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նա համոզված է, որ ոչ թե այդ դեպքերի թիվն է աճել, այլ մեծացել է ուշադրուրթյունը դրանց նկատմամբ: Հոգեթերապևտ Արմեն Ներսիսյանն այլ կերպ է հարցը դիտարկում. անկախ վիճակագրությունից՝ հայ հասարաակությունը դեպրեսիոն լուրջ ֆոն ունի, իսկ դրա արմատները բավական խորն են:
Ըստ տարիների վիճակագրության՝ սպանությունների, բռնությունների դինամիկան ոչ թե աճ, այլ նվազել է : Սա հիշեցնում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նա չի ժխտում, որ տարիների կտրվածքով այս բնույթի հանցագործությունների թվի նվազումը կապված է նաև բնակչության թվաքանակի կրճատման հետ, բայց չի էլ կիսում տեսակետը, թե այս բնույթի հանցագործությունները հատկապես վերջին ամիսներին կտրուկ աճ են գրացել: Բռնությունը եղել է, կա և կմնա, խնդիրն այն է, թե ինչ ուշադրություն ենք դրան դարձնում լրատվամիջոցները՝ ասում է սոցիոլոգը :
«Սենսացիայի օրենք կա ԶԼՄ-ներում, միշտ սենսացիա են ման գալիս»:
Դիտարկմանը, թե վերջին շրջանում կենցաղային հողի վրա կատարվող հանցագործություններին ավելացել են նաև հասարակակն հնչեղություն ունեցող դեպքերը ՝ օրինակ բռնություն պատգամավորի, ազատամարտիկի կամ ակիվիստի նկատմամբ, սոցիոլոգը նույն կերպ է արձագանքում. դա նույնպես նախկինում եղել է: Օրինակ այս դեպքն է հիշում:
«Երբ կուսակցության ղեկավարն ասում է՝ քեզ կտանեմ, առյուծներիս կեր կդարձնեմ, դա ինչ է» ։
Ադիբեկյանի խոսքով՝ ծեծը հայկական մշակույթում միշտ է եղել է հարց լուծելու միջոց, որպեսզի այն չլինի, պետք է որպես ազդեցության միջոց չդիտարկվի: Ասուլիսի մյուս բանախոսը՝ հոգեթերապևտ Արմեն Ներսիսյանը կարծում է, որ խոսքը ոչ թե կոնկրետ դեպքերի, այլ երևույթի մասին է, իսկ պատճառները շատ ավելի խորն են: Ամեն ազգ ունի իր էթնոհոգեբանությունը կամ ազգային հոգեբանության առանձնահատկությունները: Իսկ մեր ազգային հոգեբանության վրա մեծ է Ցեղասպանության ազդեցությունը: Մասնագետը զբաղվում է հետազոտությամբ, թե ինչպես են դրսևորվում ցեղասպանության հետևանքները հոգեկան առոջության վրա:
«Ցավալի է, որ մենք այդ ուղղությամբ սիստեմային հետազոտություններ չենք կատարում: Ցեղասպանության խորը տրավման մինչև հիմա արտահայտվում է: Մեր մեջ կա այդ ագրեսիան, ատելությունը: Դրանք ցանկացած պահի, հատկապես անպբարենպաստ պայմաններում կարող է արթնանալ»:
Հասարակության դեպրեսիվ ֆոնը խորն է, չունենք հադնուրժողականություն, եսակենտրոն ենք՝ ասում է հոգեթերապևտը: Նա կարծում է, որ լուրջ անելիք, շեշտադրումների փոփոխության կարիք կա կրթության, դաստիարակության հարցում: Որպես բացասական օրինակ նշում է սերիալները: Սոցիոլոգն էլ հոգեբանին հեքիաթներն է հիշեցնում: Սոցիոլոգ- հոգեբան բանավեճը վերջնակետում կարծես հանգուցալուծվում է:
« Բոլոր հեքիաթներում գալը ինչ-որ մեկին ուտում է»:




