Տնտեսական

Ռուբլու արժեզրկումը շարունակվելու է.տնտեսագետ

hasmikdilanyan
Հայաստանի գործատուների հանրապետական միությունը դիմել է կառավարությանն ու փոխհատուցում առաջարկել արտահանմամբ զբաղվող այն ընկերություններին, որոնք հատկապես վերամշակված գյուղմթերք են արտահանել Ռուսաստան ու տուժել ռուսական ռուբլու և ԱՄՆ դոլարի տատանումներից: «Դրական պատասխան ենք ստացել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է միության նախագահ Գագիկ Մակարյանը: «Եթե մենք  այսօր նրանց չօգնենք, ապա ամռանը լրջագույն խնդիրներ ենք ունենալու»,-պարզաբանել է Հայաստանի գործատուների  հանրապետական միության նախագահը: «Ռուսաստանը դիմել է Հայաստանի կառավարությանն ու առաջարկել՝ այս երկիր ներմուծվող ապրանքների գները նվազեցնել»,-ասել է Գագիկ Մակարյանը:

Նպատակը՝  ռուբլու արժեզրկման  պայմաններում շահույթով աշխատելն է, ուստի և հայկական ընկերությունները հարկադրված են գնալ այդ քայլին: Մակարյանի դիտարկմամբ, Ռուսաստանի կողմից իրականացվող բոլոր քայլերը, իհարկե ոչ միտումանվոր, սակայն,  Հայաստանի համար դրական արդյունք չեն ունենում: Օրինակ, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված` նվազել է Հայաստանի ու Ուկրաինայի առևտրաշրջանառությունը: Շարունակելով`   տնտեսագետը նշել է, որ  Հայաստանի վրա ազդում են նաև Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները: Ռուբլու արժեզրկումը շարունակվելու է, սա էլ իր հերթին է խնդիրներ բերելու Հայաստանի տնտեսության համար: Գագիկ Մակարյանի կանխատեսումներն, ի դեպ, այս տարվա տնտեսական աճի վերաբերյալ հոռետեսական են. նա ոչ թե 0 տոկոս աճ է կանխատեսում, այլ՝ ընդհանրապես անկում:

Կարդացեք նաև

Back to top button