Տնտեսական

Տոնավաճառների աշխատակիցներ վերսկսել են բողոքի ակցիաները կառավարության շենքի առջև

Երևանի մի քանի տոնավաճառների աշխատակիցներ վերսկսել են բողոքի ակցիաները կառավարության շենքի առջև: Նրանք իրենց բողոքն են հայտնում փետրվարի 1-­ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքից: Դրանով առաջարկվում է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնել 1 տոկոսի, միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ: Առևտրականները ցանկանում են գործունեություն ծավալել նախկինի պես՝ վճարելով հաստատագրված վճար:

Օրենքն ուժի մեջ պետք է մտներ 2014 թվականի նոյեմբերից 1-­ից, սակայն բողոքի ակցիաներից հետո օրենքի գործողության ժամկետը հետաձգվեց մինչև փետրվարի 1­-ը։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում տնտեսվարողը նախազգուշացվելու է, երկրորդ անգամ՝ տուգանվելու 20 հազար դրամով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Ավելի վաղ գործադիրի ներկայացուցիչները նշում էին, որ օրենքն ուղղված է խոշոր բիզնեսին՝ նրան հարկային դաշտ բերելու համար:

Կարդացեք նաև

Back to top button