Տնտեսական

Moody’s-ն իջեցրել է Հայաստանի պետական պարտատոմսերի վարկանիշը

Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունն իջեցրել է Հայաստանի պետական պարտատոմսերի վարկանիշն Ba2-ից իջեցրել է Ba3: Վարկանիշի կանխատեսումը «կայունից» փոխվել է «բացասականի», տեղեկացնում է Ինտերֆաքսը:Բացի այդ, ազգային արժույթի պարտատոմսերի վարկանիշը Baa3-ից իջեցվել է մինչև Ba1, իսկ արտարժույթով պարտատոմսերին Ba1-ից մինչև Ba2:

Գործակալությունն ընդգծել է, որ տրանսֆերտների նվազման պատճառով Հայաստանի արտաքին խոցելիությունը մեծացել է: Հայաստանի վարկանիշի նվազման վրա ազդել են տնտեսության հեռանկարների վրա Ռուսաստանի բացասական ազդեցությունը, թույլ ներդրումային ակտիվությունը:

Back to top button