Տնտեսական

Համաշխարհային շուկայում նավթի գինը շարունակում է նվազել

Երկուշաբթի՝ հունվարի 5-ին, համաշխարհային շուկայում նավթի գինը շարունակել է նվազել, գրում է Bloomberg-ը: Լոնդոնի բորսայում Brent նավթի փետրվարյան պայմանագրերը կքնվել են մեկ բարելի դիմաց 55.54 դոլար գնով (գնանկումը կազմել է 88 ցենտ): Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթն էժանացել է մոտ 1 դոլարով և վաճառվել է 1 բարելի դիմաց 51.72 դոլարով:

 

Back to top button