
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
2012թ հունվարի 17-ին ստեղծվեց հայ-վրացական համատեղ աշխատանքային խումբը` ՀՀ-ի և Վրաստանի վարչապետների միջև: Այսօր տեղի ունեցավ ՀՀ առևտրատնտեսական հարցերով հայ-վրացական համատեղ աշխատանքային խմբի երկրորդ նիստը, որի ժամանակ քննարկվեցին գյուղատնտեսության, տրանսպորտի, առեւտրի, էներգետիկային և այլ ոլորտների հետ կապված համագործակցության ծրագրեր:




