
«Ինեկոբանկ»-ը հայտարարությամբ հանդես եկել՝ կապված այսօր տպագիր մամուլում տեղ գտած այն հրապարակմանը, թե ՀՀ մի քանի բանկերի կառավարիչներ հրաժարական են տվել:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Ս.թ. դեկտեմբերի 20-ին Ձեր կայքի/լրատվամիջոցի կողմից հրապարակվել է տեղեկատվություն «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն պրն. Ավետիս Բալոյանի հրաժարականի վերաբերյալ: Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Խնդրում ենք նշված լուրը անհապաղ հեռացնել Ձեր կայքից և հրապարակել հերքում:
Խնդրում ենք նաև հետագայում Բանկի հետ կապված ցանկացած տեղեկատվություն ճշտել Բանկի PR ծառայության հետ:
Պարոն Ավետիս Բալոյանը հանդիսանում է «Ինեկոբանկ» ՓԲԸ հիմնադիր և խոշոր բաժնետեր, ում պատկանում է բանկի կապիտալի 35 %-ը: Հիմնադրման օրվանից արդեն մոտ 20 տարի է Ա. Բալոյանը բանկում զբաղեցնում է ղեկավար պաշտոն, այդ թվում տարբեր ժամանակներ եղել է խորհրդի նախագահ կամ գործադիր տնօրեն:
«Ինեկոբանկ» ՓԲԸ Կորպորատիվ զարգացման ծառայության ղեկավար»:




