ԿարևորՄիջազգային

ԵՄ-ն կրկին չի կարողացել համաձայնության հասնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ

Եվրամիության անդամ երկրները կրկին չեն կարողացել համաձայնության հասնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ։ Որոշվել է մինչև հուլիսի 23-ը պահպանել ռուսական նավթի գործող գնային սահմանաչափը՝ շարունակելով բանակցությունները սահմանափակումների նոր փաթեթի վերաբերյալ։

Որոշումը կայացվել է հուլիսի 15-ին Բրյուսելում կայացած ԵՄ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների կոմիտեի նիստում։

ԵՄ դիվանագետը, որը խոսել է անանունության պայմանով, հայտնել է, որ անդամ երկրները պայմանավորվել են գործող սահմանաչափը երկարաձգել ևս մեկ շաբաթ, որպեսզի շարունակեն քննարկել նոր պատժամիջոցների փաթեթի շուրջ առկա տարաձայնությունները, ինչպես նաև գնահատեն առաջարկվող միջոցների տնտեսական և տեխնիկական հետևանքները։ Թե կոնկրետ որ միջոցառումների շուրջ են տարաձայնությունները, չի նշվում։

Կարդացեք նաև

Back to top button