ԿարևորՀասարակություն

Հյուսիսային շրջաններում` կարճատեւ անձրեւ

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` այսօր` հուլիսի 13-ին, կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ:

Քամին` հարավարեւմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Արմավիրում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում առավելապես երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ։ 

Օդի ջերմաստիճանը լեռնային շրջաններում աստիճանաբար 2- 3 աստիճանով կբարձրանա։

Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։

Ցերեկը կլինի 36- 38, երեկոյան` 27- 29, գիշերը` 21- 23 աստիճան։

Կարդացեք նաև

Back to top button