Տարեկան 10 միլիոն լիտր անարատ կաթ և սննդի անվտանգության միջազգային ամենաբարձր ստանդարտը։ Երեմյան ընկերության տեխնոլոգիական լուծումներն այսօր բացառում են մարդկային գործոնը։ Կենդանիների առողջական վիճակին ու կերակրմանը հետևում է համակարգիչը, իսկ կաթը որևէ կերպ չի շփվում օդի հետ։ Բայց սա սմարթ ֆերմայի միակ զարմանալի դետալը չէ։ Այստեղ յուրաքանչյուր կենդանի ունի իր «թվային անձնագիրը»։ Օրինակ՝ կենդանիների ցանկության շրջանն այսուհետ հսկում են ակտիվության սենսորները: Դրանք արձանագրում են կենդանու յուրաքանչյուր շարժումը: Ստացված տվյալներով սերմնավորողը որոշում է ամենաարդյունավետ պահն ու կատարում սերմնավորումը: Ինչպե՞ս է աշխատում «Սերմից՝ սեղան» շղթան։
մեկ րոպեից էլ քիչ




