
Ֆուտբոլի աշխարհի հնգակի չեմպիոնի` Բրազիլիայի հանդիպումը Նորվեգիայի ընտրանու հետ ավարտվեց պարտությամբ` 1։2։ Բրազիլական թիմում միակ գոլի հեղինակ Նեյմարին, որը դաշտ փոխարինման էր դուրս եկել 67-րդ րոպեին, մնում էր միայն արտասվել։
Մինչ այս Էրլին Հոլանդը խաղի 79-րդ եւ 90-րդ րոպեներին գրավել էր բրազիլացիների դարպասը եւ խաղի վերջում Նեյմարի իրականացրած տուգանային 11 մետրանոցը ոչինչ այլեւս չփոխեց։
Իսկ Նորվեգիան առաջին անգամ իր պատմության մեջ դուրս է գալիս քառորդ եզրափակիչ:
Նորվեգիան շարունակում է մնալ բրազիլացիների ահեղ հակառակորդը։ Անակնկալ այստեղ չգրանցվեց եւ Բրազիլիան հերթական անգամ չկարողացավ հաղթահարել նորվեգացիներին։
1/8 եզրափակիչը հաղթահարած Անգլիայի համար Մեքսիկային հետ հանդիպումը եւս հեշտ չանցավ, այն էլ` տանտերերի հարկի տակ` Մեխիկոյի «Ացտեկա» մարզադաշտում։ Դրամատիկ այս խաղին «մասնակից» դարձավ նաեւ եղանակը, որի պատճառով մոտ մեկժամյա դադար եղավ խաղում։ Իսկ խաղն ավարտվեց 3։2 հաշվով. Անգլիան դարձավ աշխարհի առաջնություններում «Ացտեկա» մարզադաշտում Մեքսիկային հաղթած առաջին հավաքականը։




