ԿարևորՍպորտ

ԱԱ-2026. մեկնարկում է 1/8 եզրափակիչը, հայտնի են բոլոր զույգերը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությունում հայտնի են դարձել փլեյ-օֆֆի հաջորդ հանգրվան հասած բոլոր 16 հավաքականները։ Արդեն այսօր՝ հուլիսի 4-ին, ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի մարզադաշտերում կմեկնարկեն ամենաթեժ հանդիպումները։

Վերջին խաղերում Արգենտինան դրամատիկ պայքարում միայն լրացուցիչ ժամանակում է կարողացել 3-2 հաշվով հաղթել Կաբո Վերդեին, իսկ Եգիպտոսը հետխաղյա 11-մետրանոցներով առավելության հասնել Ավստրալիայի նկատմամբ՝ ձևավորելով 1/8 եզրափակչի վերջին զույգերը:

Ներկայացնում ենք 1/8 եզրափակչի ամբողջական խաղացանկը․

Հուլիսի 4

  • 21:00․ Կանադա-Մարոկկո

Հուլիսի 5

  • 01:00․ Պարագվայ-Ֆրանսիա

Հուլիսի 6

  • 00:00․ Բրազիլիա-Նորվեգիա
  • 04:00․ Մեքսիկա-Անգլիա
  • 23:00․ Պորտուգալիա-Իսպանիա

Հուլիսի 7

  • 04:00․ ԱՄՆ-Բելգիա
  • 20:00․ Արգենտինա-Եգիպտոս

Հուլիսի 8

  • 00:00․ Շվեյցարիա-Կոլումբիա

Քառորդ եզրափակիչները կկայանան հուլիսի 9-11-ը, կիսաեզրափակիչները՝ հուլիսի 14-15-ին, իսկ աշխարհի նոր չեմպիոնի անունը հայտնի կդառնա հուլիսի 19-ին Նյու Յորքի «ՄետԼայֆ» մարզադաշտում կայանալիք մեծ եզրափակչում:

Կարդացեք նաև

Back to top button