
Ֆուտբոլի 2026 թվականի Աշխարհի առաջնության 1/16-րդ փուլում Նորվեգիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Կոտ դ’Իվուարի ընտրանուն։
Աֆրիկյան թիմի կազմում աչքի է ընկելԴիալոն, իսկ սկանդինավցիների կազմում՝ Նուսան ու Հալանդը։ Վերջինս ազգային հավաքականում անցկացրած իր 53-րդ հանդիպմանը խփել է 60-րդ գոլը։
1/8 եզրափակիչում նորվեգացիները կհանդիպեն բրազիլացիների հետ։
Փլեյ-օֆֆի այս փուլի ուղեգիր են նվաճել նաև Կանադան, Պարագվայը և Մարոկկոն։
Աղբյուրը`ArmSport.am




