Ավարտվել է Մհեր Աբեղյանի թանգարանի վերակառուցումը։ Այն Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղերի արդիականացման ծրագրի հերթական ավարտված նախագիծն է։ Վերանորոգված թանգարանում նոր ցուցասրահներ են բացվել, արդիականացվել են ցուցանմուշների պահպանման պայմանները, իսկ մշտական ցուցադրությունը համալրվել է Եղիշե Թադևոսյանի արժեքավոր ստեղծագործություններով։ Նոր ցուցասրահներում ներկայացված են պատկերասրահի հավաքածուի արժեքավոր նմուշներն ու նախկինում ֆոնդերում պահվող ստեղծագործություններ։
մեկ րոպեից էլ քիչ




