Տնտեսական

Այսօր ԱՄՆ դոլարը փոխանակման կետերում վաճառվում է 560 ՀՀ դրամով

Այսօր առավոտյան 9:30-ի դրությամբ մեկ ԱՄՆ դոլարը փոխանակման կետերում վաճառվում է 560 ՀՀ դրամով: Դեկտեմբերի 16-ի նկատմամբ այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Հայաստանում արտարժույթի՝ ԱՄՆ դոլարի առքի ու վաճառքի փոխարժեքի տատանում է արձանագրվել համապատասխանաբար՝ +18.59, +24.56 տոկոսով:

Ըստ rate.am-ի ՝ մեկ ամերիկյան դոլարի առքի նվազագույն գինը դեկտեմբերի 17-ի առավոտյան 10-ի դրությամբ կազմում է 524 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 535 ՀՀ դրամ:

Առքի միջին փոխարժեքն է 529.90  ՀՀ դրամ, վաճառքինը՝ 548.52:

ՀՀ բանկերի կողմից դոլարի վաճառքի առավելագույն գինն է՝ 560 ՀՀ դրամ:
Ռուսական ռուբլու առքի նվազագույն արժեքն է 6 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 7.80 ՀՀ դրամ,վաճառքի նազագույնը 7.88, առավելագույնը՝ 9.10 ՀՀ դրամ:

Եվրոյի առքի նվազագույն գինն է 640 դրամ, առավելագույնը՝ 675 դրամ, վաճառքի նվազագույնը՝ 662 դրամ, առավելագույնը՝ 760 ՀՀ դրամ։ Միջին փոխարժեքներն են համապատասխանաբար՝ 658.77 առքի դեպքում, 702.15՝ վաճառքի:

Back to top button