ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել առևտրային նավի վրա հարձակումից հետո

Հունիսի 26-ի երեկոյան ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Իրանի տարածքում հարվածներ իրականացնելու մասին՝ դրանք որակելով որպես «վճռական պատասխան» Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավի վրա նախորդ օրը տեղի ունեցած հարձակմանը։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության տարածած հաղորդագրության համաձայն՝ ամերիկյան ինքնաթիռները հարվածել են իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստավորման օբյեկտներին, ինչպես նաև ափամերձ ռադարային կայաններին։

ԱՄՆ-ի տվյալներով՝ հարվածներն իրականացվել են հունիսի 25-ին «Ever Lovely» բեռնատար նավի վրա կամիկաձե անօդաչու թռչող սարքով հարձակումից հետո։

ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ հարձակումը «անհիմն ագրեսիա» էր և հրադադարի ակնհայտ խախտում։

Ի պատասխան՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի տեղակայման վայրերին հարվածներ հասցնելու մասին և սպառնացել «ավելի լայնածավալ պատասխանով», եթե «ագրեսիան կրկնվի»։

Իրանցի զինվորականները պնդում են, որ որևէ համաձայնություն չեն խախտել։ Նրանց խոսքով՝ Վաշինգտոնի հետ ստորագրված փաստաթուղթը Թեհրանին իրավունք է վերապահել վերահսկելու Հորմուզի նեղուցում նավագնացությունը։

«Միացյալ Նահանգները տարբեր սադրանքների միջոցով փորձել է խախտել այդ պարտավորությունը, ինչին տրվել է անհրաժեշտ պատասխանը»,- հայտարարել է ԻՀՊԿ-ն։

Կարդացեք նաև

Back to top button