Միջազգային

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել 160-ը 160-ի դիմաց սկզբունքով

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել 160-ը 160-ի դիմաց սկզբունքով, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է փոխանակումը։ Ուկրաինայի ռազմագերիների հետ վարվելակերպի համակարգող շտաբը հայտարարել է, որ «բանակցային գործընթացի արդյունքում ազատ են արձակվել 2022 թվականից ի վեր գերության մեջ գտնվող 160 ուկրաինացի զինծառայողներ»։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ փոխանակումը տեղի է ունեցել ԱՄԷ-ի միջնորդությամբ։ Ուկրաինական գերությունից վերադարձած ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսում, որտեղ նրանց հետ աշխատում է Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան։

Փոխանակված ռուսների մեծ մասը (93%) պայմանագրային զինծառայողներ են։ Ռուսաստան վերադարձված ռազմագերիների 77%-ը 40-ից 44 տարեկան են եղել, 64%-ը քրեական անցյալ ունեցողներ են եղել։

Կարդացեք նաև

Back to top button