Միջազգային

Ղրիմը հայտարարել է արտակարգ դրություն վառելիքի և սննդի պակասի պատճառով

Ռուսական կողմից նշանակված Ղրիմի և Սևաստոպոլի իշխանությունները թերակղզում հայտարարել են արտակարգ դրություն վառելիքի և սննդի պակասի պատճառով: Արտակարգ դրությունը հայտարարվել է ուրբաթ՝ հունիսի 26-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 13:00-ին, առանց որևէ ժամկետի նշման:

«Որոշումը կայացվել է հիմնականում տնտեսական հարցերը կարգավորելու համար: Արտակարգ դրության իրավական կարգավիճակը թույլ է տալիս առավելագույնս արագ լուծել բոլոր այն ոլորտների կայուն գործունեության հետ կապված հարցերը, որոնցից կախված է բնակչության կենսամակարդակը»,-հայտարարել է Ղրիմի «նահանգապետ» Սերգեյ Ակսյոնովը:

Սևաստոպոլի «նահանգապետ» Միխայիլ Ռազվոժաևը, իր հերթին, հայտնել է, որ թերակղզու էներգամատակարարումը շարունակում է մնալ մարտահրավերային: Արտակարգ դրությունը իշխանություններին իրավունք է տալիս սահմանափակել տեղաշարժի ազատությունը, կասեցնել գործարար գործունեությունը և իրականացնել հարկադիր տարհանումներ: Այն ուժի մեջ կմնա մինչև իրավիճակի «բարելավումը»:

Կարդացեք նաև

Back to top button