ԿարևորՀասարակություն

Առանձին շրջաններում հնարավոր է անձրեւ. Երեւանի ամենատաք ու ամենացուրտ հունիսի 23- ը

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` այսօր` հունիսի 23-ին կեսօրից հետո հանրապետության հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։

Քամին`հարավարեւմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մինչեւ հունիսի 24-ը ցերեկային ժամերին կնվազի եւս 3-4 աստիճանով։

Երեւանում այսօր  երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։

Ցերեկը կլինի 31- 33, երեկոյան`22- 24, գիշերը` 18- 20 աստիճան։

Մայրաքաղաքում ամենատաք հունիսի 23-ն արձանագրվել է 2021 թվականին` 39.5°C, ամենացուրտը` 1963 թվականին` 8.9°C։

Կարդացեք նաև

Back to top button