ԿարևորՄիջազգային

Թրամփը հիշում է բոլոր վիրավորանքները. այսօր վաճառքի է հանվում նրա մասին The New York Times-ի լրագրողների գիրքը

Թրամփը հիշում է բոլոր վիրավորանքները, իրեն համարում է աշխարհի ամենահզոր մարդը եւ սուպերսոսինձով «զարդարում» Օվալաձեւ աշխատասենյակը. ահա թե ինչ կարելի է իմանալ ԱՄՆ նախագահի մասին The New York Times-ի լրագրողների նոր գրքից։

Մեգի Հաբերմանի եւ Ջոնաթան Սուոնի «Ռեժիմի փոփոխություն» գիրքը Դոնալդ Թրամփի եւ նրա շրջապատի մասին է, որը հիմնված է ավելի քան հազար հարցազրույցների վրա (այդ թվում՝ Թրամփի հետ)։ Դրանց անցկացվել են վերջին երեք տարիներին։

CNN-ը, The Guardian-ը եւ The New York Times-ը արդեն հրապարակել են գրքից հետաքրքիր հատվածներ։

Օրինակ՝ Թրամփը սիրում է իրեն համեմատել հայտնի պատմական գործիչների հետ եւ դուր է գալիս, երբ նրան անվանում են «պատմության ամենահզոր մարդը»։

Երբ 2026 թվականի մարտին Հաբերմանն ու Սուոնը գրքի համար հարցազրույց էին վերցնում ԱՄՆ նախագահից, նա հպարտությամբ ցույց է տվել մի փաստաթուղթ, որը ստացել էր ինչ-որ «պատմաբանից»։

 Այնտեղ նշվում էր, որ Թրամփն ավելի հզոր է, քան պատմության ամենահայտնի դեմքերից շատերը՝ Չինգիզ խանը, Նապոլեոնը, Ստալինը եւ Հիտլերը։ԱՄՆ նախագահն ինքն իրեն համեմատելով Ալեքսանդր Մակեդոնացու եւ Վիլհելմ Նվաճողի հետ՝ նշել է. «Նրանք ինքնաթիռներ չունեին»։

Կարդացեք նաև

Back to top button