Հասարակություն

Գագիկ Ծառուկյանի «Շանգրի Լա» խաղատունը զրկվել է լիցենզիայից

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և կից հրապարակել որոշումը:

Նախարարի հրապարակած փաստաթղթից տեղեկանում ենք, որ պատճառը վերահսկող մարմին ներկայացված ֆինանսական հոսքերի մասին հաշվետվություններում առկա տվյալների անհամապատասխանություններն են, որոնք որակվել են որպես կեղծ ու խեղաթյուրված:

Անհամապատասխանությունը, մասնավորապես, կապված է խաղային ապարատների հաշվիչների ցուցմունքների հետ: Նախարարի որոշումը ենթակա է անհապաղ կատարման: Ընկերությունը կարող է երկամսյա ժամկետում այն բողոքարկել Վարչական դատարան:

Կարդացեք նաև

Back to top button