ԿարևորՀասարակություն

Փրկարար ծառայությունը կոչ է անում Քասախի գետահունից օգտվող ջրօգտագործողներին ցուցաբերել առավելագույն զգոնություն

ՀՀ ՏԿԵՆ «Ջրառ» ՓԲԸ-ից ստացված տեղեկատվության համաձայն առաջիկա օրերին հնարավոր է Ապարանի ջրամբարի լցվածություն ամբողջ ծավալով, որից հետո կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը՝ արտահեղվող ջրահոսքերը տեղափոխելով ջրամբարից ներքև դեպի Քասախի գետահուն, տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

«Ջրահոսքերի տևողությունն ու ծավալը պայմանավորված կլինեն Ապարանի ջրամբարից վերև գտնվող ջրհավաք ավազանի ձնհալքի և հնարավոր տեղումների ինտենսիվությամբ և ընթացքով։

Ջրամբարից ներքև՝ մինչև Քասախի գետաբերան գետահունային հատվածից օգտվող ջրօգտագործողներին հորդորում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց։

Անհրաժեշտության դեպքում անմիջապես զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն»,- ասվում է հաղորդագրությունում։

Կարդացեք նաև

Back to top button