ԿարևորՄշակույթ

 «Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան և փառատոնն այս տարի եւս տեղի կունենա ամռանը

 «Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիայի եւ փառատոնի շրջանակում իրականացվող միջոցառումներն այս տարի կմեկնարկեն հուլիսի 20-ից եւ կտեւեն մինչեւ օգոստոսի 2-ը։ Լաբորատորիային եւ փառատոնին նախորդ տարի մասնակցել է ավելի քան 60 արվեստագետ Հայաստանից եւ 9 երկրներից։ Այս տարի եւս ընդունվելու են մասնակցության հայտեր աշխարհի տարբեր երկրներից։ 

hosq հիմնադրամի կողմից երկրորդ անգամ կազմակերպված լաբորատորիան եւ փառատոնն այս տարի տեղի կունենան Rituals (Ծեսեր) խորագրի ներքո։ Ձայնի, երաժշտության, տարատեսակ մեդիաների, ինստալյացիայի, պերֆորմանսի եւ հետազոտությունների ոլորտում աշխատող արվեստագետների համար լաբորատորիան կգործի 12 օր։ 

Դրա համադրող թիմում են դաշնակահար եւ երգահան Արման Պեշտմալջյանը, որի համագործակցությունն Armenian Navy Band-ի հետ արժանացել է BBC Radio 3 Award for World Music 2026 մրցանակին, էթնոերաժշտագետ եւ Mountains of Tongues լեյբլի համահիմնադիր Բեն Ուիլերը, բազմագործիքավորող, DJ եւ պրոդյուսեր Հայկ Կարոյին եւ այլք։ 

Լաբորատորիան կամփոփվի «Նոթեյշնս» երաժշտական փառատոնով, որը կանցկացվի օգոստոսի 1-2-ը։ Դրա շրջանակում լաբորատորիայի մասնակիցները ցույց կտան իրենց աշխատանքները Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում եւ Հայաստանի ազգային պատկերասրահում։ Փառատոնը կընդգրկի նաեւ դասախոսություններ, վարպետաց դասեր, համերգներ եւ այլ նախաձեռնություններ։ 

Լաբորատորիային մասնակցելու դիմումներն ընդունվում են մինչեւ հունիսի 10-ը։ hosq-ի թիմի կողմից ընտրված 65 մասնակիցներից 70%-ը կլինեն Հայաստանում գործունեություն ծավալող եւ տարածաշրջանային արվեստագետներ, իսկ 30%-ը՝ միջազգային արվեստագետներ:

Կարդացեք նաև

Back to top button