ԱՄՆ նախագահի խոսքով՝ Վաշինգտոնն ու Թեհրանը գտնվում են ակտիվ բանակցությունների գործընթացում, և իրանական կողմը պատրաստ է փոխզիջման։
«Կարծում եմ՝ մենք հաղթում ենք այս պայքարում, սակայն իրականում կհաղթենք առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, երբ կհայտարարենք լիակատար հաղթանակի մասին։ Դա կլինի լիակատար հաղթանակ, այն շատ շուտով կգա, և նավթի գները կփլուզվեն»,- Թրամփի խոսքերն է մեջբերում CNN հեռուստաալիքը։




