Ընտրություններ 2026ԿարևորՔաղաքական

ՔՊ-ն կձևավորի նոր Կառավարություն․ Նիկոլ Փաշինյանի անդրադարձը հունիսի 7-ի ընտրություններին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առիթով։

Ազգային ժողովի հանձնաժողովների նիստում՝ 2025 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման մեկնարկին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հունիսի 7-ի ընտրություններում ՀՀ ժողովուրդն իր քվեարկությամբ պաշտպանեց երկրի անկախությունը, պետականությունն ու խաղաղ ապագան։

Վարչապետի ձևակերպմամբ՝ «պատերազմի եռագլուխ կուսակցությունը» և դրան հարող քրեաօլիգարխիկ համակարգը ջախջախված են, իսկ դրանց վերջնական արմատախիլ անելը լինելու է Կառավարության և քաղաքական մեծամասնության գլխավոր առաջնահերթություններից մեկը։

Փաշինյանը նաև հավելել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանում կազմելու է մեծամասնություն և միանձնյա ձևավորելու է նոր Կառավարություն։


Back to top button