ԿարևորՔաղաքական

Մակրոնը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր էջում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում նրա գլխավորած կուսակցության հաղթանակի կապակցությամբ։

«Իմ ամենաջերմ շնորհավորանքները, թանկագի՛ն Նիկոլ Փաշինյան, խորհրդարանական ընտրություններում տարած այս համոզիչ հաղթանակի առթիվ: Ուրախ եմ շարունակելու մեր համատեղ աշխատանքը՝ միտված երկկողմ համագործակցության ընդլայնմանը, Հայաստանի խաղաղության ու ինքնիշխանության պաշտպանությանը, ինչպես նաև Եվրոպայի հետ մերձեցման դինամիկայի խթանմանը»,- նշել է Մակրոնը:

Կարդացեք նաև

Back to top button