Ընտրություններ 2026ԿարևորՔաղաքական

Նոր խորհրդարանը կունենա 105 պատգամավոր. մանդատների բաշխումը նոր ԱԺ-ում

Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքներով ձևավորվող նոր խորհրդարանում ներկայացված կլինի 4 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, ինչպես նաև «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները։ Նորընտիր Ազգային ժողովը կունենա 105 պատգամավոր։

Ըստ նախնական տվյալների՝ քաղաքական ուժերի միջև մանդատները կբաշխվեն հետևյալ համամասնությամբ.

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 61 մանդատ
  • «Ուժեղ Հայաստան» դաշինք – 28 մանդատ
  • «Հայաստան» դաշինք – 11 մանդատ
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ) – 5 մանդատ

Ինչ վերաբերում է 4 ամենամեծ ազգային փոքրամասնություններին օրենքով հասանելիք լրացուցիչ մանդատներին, ապա դրանցից 3-ը բաժին են հասել ամենաշատ ձայներ ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, իսկ 1-ը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին։

Back to top button