
Հայաստանի տարածքում իրականացվելիք TRIPP նախագիծը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հետ ուղիղ փոխկապակցվածություն չունի, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Թրիփփ նախագիծը խաղաղության պայմանագրի ստորագրման և վավերացված լինելու հետ ուղիղ փոխկապակցվածություն չունի: Առանձին համաձայնագիր է ստորագրվում և այդ համաձայնագիրը կիրականացվի»,- ասել է վարչապետը:
Մայիսի 26-ին Հայաստանում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կողմից նախաստորագրվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը։




