ԿարևորՀասարակություն

Կասեցվել է Հայաստանից որոշ ալկոհոլային խմիչքների վաճառքը Ռուսաստանում

Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկող դաշնային ծառայությունը՝ Ռոսպոտրեբնադզորը, հայտարարել է Հայաստանից ներմուծված որոշ ալկոհոլային խմիչքների վաճառքի ժամանակավոր կասեցման մասին։

Գերատեսչության հաղորդմամբ՝ ստուգումների արդյունքում հայտնաբերվել են որակի և անվտանգության պահանջներին չհամապատասխանող խմբաքանակներ, ինչի հետևանքով որոշում է կայացվել սահմանափակել դրանց շրջանառությունը ռուսական շուկայում։  

Ռուսական կողմը նշել է, որ միջոցառումը միտված է սպառողների առողջության պաշտպանությանը։

«Ռոսպոտրեբնադզոր»-ը ժամանակավորապես կասեցրել էր հայկական «Ջերմուկ» հանքային ջրի ներկրումն ու վաճառքը Ռուսաստանում՝ որոշ նյութերի բարձր պարունակության պատճառաբանությամբ, թեև Հայաստանի ՍԱՏՄ-ն հայտնել էր, որ խախտումներ չի հայտնաբերել։ «Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակել է նաև Հայաստանից ծաղիկների ներմուծումը, ռուսական կողմը ստուգումներ է անցկացնում հայկական բուսաբուծական ձեռնարկություններում՝ նշելով, որ խնդիրներ կան նաև մրգի և բանջարեղենի մատակարարումների հետ։

Կարդացեք նաև

Back to top button