ԿարևորՄիջազգային

Հզոր պայթյուն Չինաստանի ածխահանքում․ հաղորդվում է 90 զոհի և 100 վիրավորի մասին

Չինաստանի հյուսիսում գտնվող Շանսի նահանգի ածխահանքերից մեկում տեղի ունեցած հզոր գազի պայթյունի հետևանքով առնվազն 90 մարդ զոհվել է, ավելի քան 100-ը տեղափոխվել են հիվանդանոց, հայտնել են երկրի պետական լրատվամիջոցները։

Պայթյունը տեղի է ունեցել «Տոնչժոու խմբի» կողմից շահագործվող Լյուշենյու ածխահանքում՝ տեղական ժամանակով ուրբաթ ժամը 19:29-ին։ Ըստ հաղորդումների՝ միջադեպի պահին հանքում աշխատել է 247 մարդ։

Դեպքի վայր են ուղարկվել հարյուրավոր փրկարարներ։ Փրկարարական գործողությունները շարունակվում են:

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հանձնարարել է գործադրել բոլոր հնարավոր ջանքերը վիրավորներին բուժելու և ողջ մնացածներին որոնելու համար։ Նա նաև կոչ է արել անհապաղ հետաքննել ողբերգության պատճառները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

Նախնական տվյալներով՝ հանքում արձանագրվել է ածխածնի մոնօքսիդի մակարդակի վտանգավոր բարձրացում։ Պայթյունի ճշգրիտ պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն հաղորդվում է, որ ածխահանքի գործունեության համար պատասխանատու պաշտոնյաները ձերբակալվել են։

Կարդացեք նաև

Back to top button