ԿարևորՔաղաքական

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է «L’Œuvre d’Orient»-ի գլխավոր տնօրենի հետ

Մայիսի 20-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել «L’Œuvre d’Orient» կազմակերպության գլխավոր տնօրեն Հյուգ դե Վուալեմոնի հետ։

Դեսպան Խաչատրյանը նախ շնորհավորել է տնօրենին կազմակերպության 170-ամյակի կապակցությամբ՝ կարևորելով վերջինիս երկարամյա գործունեությունը՝ ի նպաստ Մերձավոր Արևելքում և այլուր քրիստոնեական համայնքների պահպանմանը և բարօրությանը։

Նա բարձր է գնահատել «L’Œuvre d’Orient»-ի կողմից Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերվող շարունակական աջակցությունը։

Զրուցակիցները քննարկել են «L’Œuvre d’Orient»-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, ինչպես նաև անդրադարձ կատարել Հյուգ դե Վուալեմոնի՝ մարտին Հայաստան կատարած այցի արդյունքներին։ Վերջինս Երևանում էր նաև մայիսի սկզբին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղեկցող պատվիրակության կազմում։

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումներից բխող հումանիտար մարտահրավերների շուրջ։

Կարդացեք նաև

Back to top button