Տնտեսական

Հայաստանը կարող է գրավել ռուսական ողջ շուկան, կարծում է Երեւանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահը

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Երեւանում այս եւ առաջիկա երեք օրերին հայ եւ ռուս գործարարների մասնակցությամբ անցկացվում է «Սարատովի մարզի ձեռնարկությունների բիզնես առաքելությունը քաղաք Երևանում»  ծրագիրը: Այս նպատակով Հայաստանում են մի քանի տասնյակ փոքր ու միջին բիզնեսի ռուս ներկայացուցիչներ: Հայ եւ ռուս գործարարները քննարկում են գործակցության նոր հնարավոր տարբերակները: Երեւանյան այն ընկերությունները, որոնք հետաքրքրված են սարատովցի գործընկերների հետ գործակցության նոր տարբերակներով, հնարավորություն ունեն հենց Երեւանում երկկողմ բանակցություններ վարել պոտենցիալ գործընկերների հետ։

Երեւանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Կարեն Մարտիրոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հույս է հայտնել, որ հաջորդ տարի այս ֆորումը կլինի արդեն ոչ միայն հայ-ռուսական ձեւաչափով, այլեւ կընդգրկի նաեւ ղազախական եւ բելառուսական բիզնես շրջանակները: Մարտիրոսյանն այնքան լավատես է այս հարցում, որ, ըստ նրա, եթե Հայաստանը ունենա լայն ու մեծ առաջարկ, արդեն Եվրասիական տնտեսական միության կազմում կարող է գրավել անգամ ռուսաստանյան ողջ շուկան, ընդ որում՝ ցանկացած ապրանքատեսակի մասով։

Back to top button