
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ, «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունում կրկնել է մեկ մրցաշրջանի ընթացքում կատարված գոլային փոխանցումների ռեկորդը:
Մոսկվայի «Դինամոյի» դեմ արտագնա խաղում Սպերցյանը գրանցել է մրցաշրջանում իր 16-րդ գոլային փոխանցումը։ Այս ցուցանիշով նա հավասարվել է Դմիտրի Լոսկովի (2003 մրցաշրջան), Հալկի (2015/16 մրցաշրջան) և Մաքսիմ Գլուշենկովի (2023/24 մրցաշրջան) արդյունքներին։




