ԿարևորՄիջազգային

Իրանի եւ Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները 24 ժամում երկու անգամ զրուցել են

Թեհրանն ու Էր Ռիադը համակարգում են իրենց դիրքորոշումները Իրան-ԱՄՆ հակամարտության կարգավորման գործընթացների ֆոնին։

«Իռնա» գործակալությունը հայտնում է, որ այսօր Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին ու Սաուդյան Արաբիայի նրա պաշտոնակից Ֆեյսալ բեն Ֆարհանը հերթական հեռախոսազրույցն են անցկացրել։

«Սա վերջին 24 ժամվա ընթացքում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների արդեն երկրորդ զրույցն է, ինչը ընդգծում է տարածաշրջանային խորհրդակցությունների բարձր ինտենսիվությունը»,- շեշտում է գործակալությունը։

Արաղչին նաև սաուդցի պաշտոնակցին տեղեկացրել է Կատարի և Նիդերլանդների արտգործնախարարների հետ նախօրեին տեղի ունեցած բանակցությունների մասին։

Կարդացեք նաև

Back to top button