ԿարևորՍպորտ

Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. Վալերիկ Մովսիսյանի արդյունքը

Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնության մրցումային վեցերորդ օրը պայքարի մեջ մտան տղամարդկանց 94 կգ քաշային ծանրորդները: Հայաստանի երիտասարդական հավաքականի ներկայացուցիչ Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում կարողացավ մեդալ նվաճել, սակայն անհաջողության մատնվեց երկրորդ մրցաձևում:

Հայ ծանրորդը պոկում վարժությունում հաջողությամբ բարձրացրեց նախ 160 կգ, ապա 164 կգ կշռող ծանրաձողերը: Այս ցուցանիշով նա զբաղեցրեց երրորդ հորիզոնականն ու վարժությունում արժանացավ փոքր բրոնզե մեդալի:

Հրում վարժությունում Մովսիսյանը որևէ հաջող մոտեցում չունեցավ՝ 0 ստանալով և արդյունքում մնալով առանց երկամարտի ցուցանիշի:

Կարդացեք նաև

Back to top button