ԿարևորՔաղաքական

Լեհաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ համատեղ զորավարժություններով

Լեհաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ համատեղ զորավարժություններով և պաշտպանական համագործակցության ընդլայնմամբ, X-ի իր էջում հայտնել է Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը՝ ամփոփելով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման արդյունքները։

«Կայունությամբ, անվտանգությամբ և համագործակցությամբ հետաքրքրված երկրները մեր կարևոր գործընկերներն են։ Հենց այդ պատճառով ենք հետաքրքրված Հայաստանի հետ համատեղ զորավարժություններով, ռազմական կրթական հաստատությունների համագործակցությամբ, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում փորձի փոխանակմամբ»,- գրել է Կոսինյակ-Կամիշը։

Նա շնորհակալություն է հայտնել Սուրեն Պապիկյանին այցի համար՝ ընդգծելով, որ այսօր աշխարհում անվտանգությունը կառուցվում է հիմնվելով ոչ միայն ռազմական ուժի, այլև պատասխանատու գործընկերության և տարածաշրջանի ապագան ռազմավարական տեսանկյունից գնահատող երկրների միջև երկարաժամկետ համագործակցության վրա։

Կարդացեք նաև

Back to top button