ԿարևորՔաղաքական

Կանադայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության հուշահամալիրի խորհուրդն ու նշանակությունը:

Երկու երկրների պաշտոնյաները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Անիտա Անանդը կարճ շրջայց է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացել է մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, այնուհետև գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը բարձրաստիճան հյուրին է նվիրել Հայոց ցեղասպանության թանգարանի անգլերեն պատկերագիրքը:

Կարդացեք նաև

Back to top button